ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանն ու Արա Խզմալյանը շրջել են տարածքում, ծանոթացել թատրոնում կատարված բարեփոխումներին, տեխնիկական թարմացման, հակահրդեհային, անվտանգության, ինչպես …

