Տպավորությունս դառն էր․ Փաշինյանը՝ ժողովրդագրական իրավիճակի ուսումնասիրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

ՀՀ կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին։

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ժողովրդագրական իրավիճակի ուսումնասիրությանը և երեկ կառավարությունում ժողովրդագրական խնդիրների շուրջ անցկացված քննարկմանը։

«Տպավորությունս ընդհանուր առմամբ դառն էր, որովհետև ժողովրդագրական վիճակի հետ կապված բոլորիս հայտնի խնդիր ունենք արդեն շատ երկար ժամանակ։

Բայց նաև լավ նորությունն այն էր, որ հետազոտության արդյունքներն ասում են, որ եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, կարող ենք ժողովրդագրական դինամիկայի մեջ էական, շոշափելի և տեսանելի փոփոխություն մտցնել։ Հիմնական մոտեցումն այն է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար կարևոր հանգամանքը որակյալ կյանքի, միջավայրի և ենթակառուցվածքի ստեղծումն է։ Հարցը նույնիսկ հասավ քաղաքական քննարկման՝ արդյոք մենք հաշվարկե՞լ ենք, թե խաղաղությունն ինչ ազդեցություն կունենա, պատերազմն ինչ ազդեցություն կունենա»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի հավաստմամբ՝ շարունակվում է աշխատանքը ժողովրդագրական ռազմավարության մշակման ուղղությամբ։

Փաշինյանը նշեց, որ այս ոլորտում երկու դիտարկում կա. «Մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ ծնելիության վրա ազդեցություն ունենալու գործիքներով մենք երբեմն չգիտակցելով երեխայի ծնունդը ընտանիքի համար դարձնում ենք սոցիալական ինչ-որ գումար ստանալու միջոց: Բայց ռազմավարական տրամաբանությունն այն է, որ երեխայի ծնունդը մենք դարձնենք ընտանիքի երջանկության, արժեքների, հավատի արգասիք, որ նրան սպասվում է լավ ապագա:

Ժողովրդագրության առումով կարևոր նշանակություն ունի, պայմանական ասած, ակտիվ ծերության հանգամանքը: Մենք օրենսդրական որոշակի փոփոխություններով փորձում ենք այնպես անել, որ կենսաթոշակային տարիքի մեր հայրենակիցներին մաքսիմալ ակտիվ վիճակում պահենք: Բայց դրա համար մի պայման կա, նրանք պետք է առողջ լինեն»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։