ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Россия сегодня»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման թեմային։ Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, և արդյո՞ք այն կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Լավրովը պատասխանել է․ «Ավելի տրամաբանական է այդ հարցն ուղղել բանակցող կողմերին՝ Բաքվին …

