ԱԺ-ն ընդունեց ատեստավորում անցնելու դեպքում ԱԱԾ ծառայողներին հավելավճար սահմանող նախագիծը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընթերցմամբ ընդունեց ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 27 ձեռնպահ ձայներ:

Նախագծի նպատակն է ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումը և դրա արդյունքում ավելի բարձր վարձատրություն նախատեսելը։ Մասնավորապես՝ նախատեսվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական ծառայության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար։ Առաջարկվող նախագծի համաձայն՝ ԱԱԾ ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվելու է կամավորության սկզբունքով, այնուհետև այն կլինի պարտադիր` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ։ Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա։ Ատեստավորում չանցած ծառայողները կզրկվեն հավելավճարից և կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով: Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից: