Պատերազմի ավարտը չի կարգավորի ՌԴ-ի հետ հարաբերությունները. հետդարձի ճանապարհ չկա․ Ստոլտենբերգ

Լուրեր

16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինային աջակցելը «բխում է Դաշինքի սեփական անվտանգության շահերից»։ Այս մասին նա հայտարարել է Ֆինլանդիայում SAMAK գագաթնաժողովում (Սկանդինավյան աշխատավորական շարժման համագործակցության կոմիտե, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների և սկանդինավյան երկրներում աշխատողների խորհուրդների դաշինք) ունեցած ելույթում։

Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինայում ռազմական բախման ավարտը չի բարելավի Ռուսաստանի հետ դաշինքի հարաբերությունները, այս հարցում «հետդարձ չկա»։

«Մենք պետք է գիտակցենք, որ այս պատերազմի ավարտը չի հանգեցնի Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների»,- ընդգծել է նա։

Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամներին ավելացնել պաշտպանական ծախսերը, քանի որ «դա պահանջվում է ավելի ու ավելի վտանգավոր աշխարհում անվտանգությունն ապահովելու համար»: Ուկրաինայում հակամարտության սրումը, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի համար ավելի մեծ ռիսկ չէ, քան Ռուսաստանի Դաշնության հաղթանակը։

«Ես մտահոգություններ եմ լսում, որ Ուկրաինային մեր աջակցությունը մեծացնում է էսկալացիայի վտանգը։ Բայց հիմա առանց ռիսկի տարբերակներ չկան: Թող ոչ ոք չկասկածի. ամենամեծ ռիսկը կլինի, եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում»,- հավելել է Յենս Ստոլտենբերգը։

Տաթև Ֆռանգյան