Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը հանրապետության զորամասեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մարտի 1-ին N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ճաշել է ժամկետային զինծառայողների հետ, լսել մատուցվող սննդատեսակների մասին անձնակազմի կարծիքը, առաջարկները: Նախարար Պապիկյանը զինվորների հետ զրուցել է զինծառայության կազմակերպման, մարտական հերթապահության կրման, թիկունքային ապահովման մասին: Սուրեն Պապիկյանը զինծառայողներին ներկայացրել է …

