Ադրբեջանի և Սերբիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Վուչիչը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են համագործակցությունը էներգետիկ ու այլ ոլորտներում, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։ Նշվում է, որ Ալեքսանդր Վուչիչն Ալիևին տեղեկացրել է, որ չի ժամանելու Ադրբեջան՝ մասնակցելու մարտի 2-ին Բաքվում կայանալիք COVID-19-ի դեմ պայքարի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովին, և որ Սերբիան ներկայացնելու է …

