Որքան ձայն են ստացել Անիի թեկնածուներն իրենց ծննդավայրերում․ նախնական տվյալներ

Լուրեր

14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն Անիի ՏԻՄ ընրություններում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 5180 քվե։ Սա նշանակում է, որ ՔՊ-ն Անիում իշխանություն կգա՝ առանց մյուս ուժերի հետ համախմբման։

ՔՊ-ի գլխավոր մրցակիցը՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում էր նախկին ՀՀԿ-ական, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Սամվել Նիկոյանի սանիկը՝ Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանը, ստացել է 3 134 քվե։

ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի եղբորորդու՝ Ագուն Սաղաթելյանի գլխավորած «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795 քվե, իսկ «Իմ հզոր համայնք» նորաստեղծ կուսակցությունը, որի թեկնածուն Արմենակ Նաջարյանն է՝ 744 քվե։ Արմենակ Նաջարյանը, որը Սառնաղբյուր բնակավայրից է, իր գյուղում պարտվել է ՔՊ-ին։ Թիվ 32/06 ընտրատեղամասում, որը ներառում է Սառնաղբյուրը, գրանցվել է հետևյալ պատկերը՝ ՔՊ՝ 327 ձայն, Արմենակ Նաջարյանի գլխավորած «Մեր հզոր համայնք» կուսակցություն՝ 300 ձայն, Ագուն Սաղաթելյանի գխավորած «Հայկական երազանք»՝ 79 ձայն, իսկ նախկին համայնքապետի «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք՝ 70։

Նկատենք, որ Սառնաղբյուրը Մարալիկից հետո իր մեծությամբ Անիի երկրորդ բնակավայրն է։ Սառնաղբյուրին հարակից Ձորակապը, որը ևս ուներ իր թեկնածուն՝ Ագուն Սաղաթելյանը, ձայների մեծ մասը տվել է նրան, սակայն այս համայնքում ևս ՔՊ-ն բավական շատ ձայներ է հավաքել։ «Հայկական երազանք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ագուն Սաղաթելյանը հավաքել է 223 ձայն, ՔՊ-ն՝ 181, «Ազգ-համայնք» կուսակցությունը՝ 11 ձայն, իսկ «Իմ հզոր համայնքը»-ը՝ 3։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանի ծննդավայրում՝ Աղինում, նա ստացել է ձայների մեծամասնությունը, սակայն ոչ պակաս ձայներ է ստացել նաև նրա գլխավոր մրցակիցը՝ Արտակ Գևորգյանը։ ՔՊ-ն՝ 152 ձայն, «Ազգ-համայնք» դաշինքը՝ 90, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 9 և «Հայկական երազանքը»՝ 2 ձայն։

«Ազգ-համայնք» դաշինքը գլխավորող Արտակ Գևորգյանի հավաքած ձայները իր ծննդավայր Մարալիկում՝ Անիի ամենամեծ համայնքում, 483-ով զիջում են ՔՊ-ին։ ՔՊ-ն ստացել է 1725 ձայն, իսկ «Ազգ-համայնք» դաշինքը՝ 1242։ Մենք Արտակ Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե իր գլխավորած քաղաքական ուժը պատրաստվո՞ւմ է արդյոք բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Նա տեղեկացրեց, որ դեռ ուսումնասիրում են՝ որ համայնքում ինչ է կատարվել։

Արտակ Գևորգյանի համար ՔՊ-ի հաղթանակը համոզիչ չէ․ ըստ նրա, նախորդ ընտրությունների հետ համեմատ ընտրության մասնակցած անձանց քանակը 2000-ով ավելացել է, սակայն այդ 2000 ձայնն էլ ՔՊ-ին է տրվել։ Հիշեցնենք, որ Անիում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 9870 հոգի՝ ընտրողների 62,01 տոկոսը։

Արմիկ Մովսիսյան