«Տարբեր տեղերից առաջարկ ունեմ, բայց մենակ ես եմ տեղյակ՝ որ երկիր եմ գնում, գաղտնիք է». բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Արդեն հայտնել էինք, որ Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել՝ դժգոհություն հայտնելով որպես բռնցքամարտիկ պետության աջակցության բացակայությւոնից։ Իսրայելյանը հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։ «Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար։ Միշտ ուզել եմ իմ հայ ազգի դրոշը բարձրացնեմ, օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես ել եմ մարդ ու պետք չի էդպես անել հայ ասզգի չեմպիոնի հանդեպ»,- իր գրառման մեջ, մասնավորապես, նշել էր բռնցքամարտիկը։

Factor.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր դժգոհույթունը Բռնցքամարտի Ֆեդերացիային է վերաբերում։ «13 տարվա դադարից հետո Հայաստանն ունեցավ աշխարհի չեմպիոն։ Օդանավակայանում ինձ ոչ ոք չեկավ դիմավորելու՝ բացի իմ բարեկամներից, հարազատներից, ընկերներից, մարզչից։ Կա Ֆեդերացիայի նախագահ, փոխնախագահ, Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Մինչ օրս ոչ շնորհավորել են, ոչ կանչել են իրենց մոտ»,- դժգոհեց Իսրայելյանը։ Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ փոխնախարար Կալեն Գիլոյանը իր խոստումները չի կատարել։ Հարցին՝ ինչ է խոստացել, բռնցքամարտիկը հորդորեց հարցնել նրանից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Factor.am-ին տեղեկացրին, որ բռնցքամարտիկը տարեվերջին պարգևատրվել է 1,5 մլն դրամով։ Եվս 800 հազար դրամ ստացել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող։ Ընդհանուր առմամբ՝ 2022 թվականի արդյունքներով մարզիկին հատկացվելիք ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 մլն 600 հազար դրամ: Իսրայելյանի ամսական սպորտային նպաստը կկազմի 200, իսկ անվանական թոշակը` 240 հազար դրամ:

Հարցին, թե որքա՞ն գումար է ստացել, բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը պատասխանեց՝ 2 մլն դրամ։

«Դա ինքը չի տվել, դա Նիկոլ Փաշինյանն է տվել։ Մեր հարգարժան, սիրելի պարոն վարչապետն է տվել, ոչ ոք թող չասի ես եմ տվել: Դա օրենքով էդպես է, որ ցանկացած չեմպիոն պիտի վաստակի։ Բայց եթե նայում ես մարդու ապրելակերպին, այլ ձև պետք է լինի»,- հայտարարեց նա։

Դիտարկմանը, որ ԿԳՄՍ նախարարությունից ասում են, որ շուրջ 4 մլն դրամ պարգևատրում է ստացել, բռնցքամարտիկը արձագանքեց․ «Ով ասում է, ստում է»։ Այդուհանդերձ, մարզիկը հաստատեց, որ ամսական թոշակը ստանում է, բայց չափի մասին հարցին չպատասխանեց։ Իսկ թե որ երկիր է պատրաստվում գնալ, Էրիկ Իսրայելյանը նշեց, որ տարբեր տեղերից առաջարկներ ունի, բայց բայց չի ուզում բացահայտել՝ որ երկիր է գնում։ «Տարբեր տեղերից առաջարկ ունեմ, բայց մենակ ես եմ տեղյակ՝ որ երկիր եմ գնում, գաղտնիք է»,- հայտարարեց նա։

Անժելա Պողոսյան