Փաշինյանն ու Քոչարյանը պայմանավորվե՞լ են․ Դատախազությունը չի ուսումնասիրում Քոչարյանների ունեցվածքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղափոխական իշխանությունների հեղինակած Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը գործում է արդեն երեք տարի: Չնայած 2020 թվականից Գլխավոր դատախազությունը 34 հայցադիմում է ներկայացրել դատարան՝ շուրջ 380 մլն դոլար ընդհանուր արժեքով անօրինական գույքերը պետականացնելու համար, սակայն ուշագրավ է, որ հայցերից որևէ մեկը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանին, բիզնեսով զբաղվող նրա որդիներին կամ ընտանիքի այլ անդամներին։ Այս փաստը հատկապես ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ակաների՝ պարբերաբար հնչեցրած այն հայտարարությունների ֆոնին, թե Քոչարյանը նախագահության տարիներին մեծ կարողություն է դիզել։

Շուրջ մեկ ամսից կլրանա Նիկոլ Փաշինյանի վարչապետության 5-րդ տարին, բայց Ռոբերտ Քոչարյանը, որին վերագրվում է շուրջ չորս միլիարդ դոլարի կարողություն, պետությանը դեռ մեկ ցենտ չի վերադարձրել։ Դեռևս 2010 թվականին ռուսական մամուլը հրապարակել էր 30 ընկերություններից բաղկացած ցանկ՝ դրանց սեփականությունը վերագրելով Քոչարյաններին։ Հենց այդ ընկերությունների արժեքների հանրագումարով էլ ձևավորվում էր այն չորս միլիարդ դոլարը, որը ներկայացվում է որպես Քոչարյանների ենթադրյալ ունեցվածք։

Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, 2018 թվականին չորս միլիարդ դոլար ունենալու վերաբերյալ շրջանառվող տեղեկությունն անհեթեթություն էր որակել։

Ի դեպ, 2018 թվականին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունից հետո հայտարարել էր, թե Քոչարյանները «Կոնգրես» հյուրանոցը ձեռք են բերել կաշառքով, չնայած հետո հետ էր կանգնել իր խոսքերից։

Այնուհանդերձ, Քոչարյանները չեն թաքցնում, որ դոլարային միլիոնատեր են։

Ի դեպ, տարիներ առաջ հրապարակված ցանկում նշված են բանկեր, հյուրանոցներ, բրենդային խանութներ, հանգստյան գոտիներ, սուպերմարկետների ցանցեր, կապի օպերատոր։ Քոչարյաններն իրենց վերագրված երեք տասնյակ բիզնեսներից ընդունում են միայն «Կոնգրես» հյուրանոցում, «Նաիրի ինշուրնանսում», «Տոյոտա Երևանում», «Փյել Սիթիում», «Կապուտակ Սևան» հանգստյան գոտում, «Ստեֆանո Ռիչչի» թանկարժեք հագուստի խանութում սեփականությունը՝ պնդելով, որ նշվածներից միայն հյուրանոցն է ամբողջությամբ իրենց պատկանում, մյուսներում համասեփականատեր են։

Չորս տարի առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հրավիրվեցին խորհրդարանական լսումներ, որի ժամանակ բնակիչներն ու իրավապաշտպանները երկրի թիվ մեկ ամբիոնից ևս մեկ անգամ բարձրաձայնում էին քաղաքացիների իրավունքների խախտումների մասին։ Արարատ Միրզոյանը, որ կառուցապատման այդ գործընթացը չորս տարի առաջ բնութագրել էր կոռուպցիոն հանցագործություն, քաղաքացիների ելույթներն ուղարկել էր Դատախազություն՝ մեղավորներին գտնելու և պատժելու խոստումով։ Չորս տարի անց Դատախազությունը գործով որևէ զարգացման մասին չի հայտնում։

Նիկոլ Փաշինյանը Քոչարյանների հարստությանը վերջին անգամ անդրադարձել է 2021 թվականին՝ նախընտրական շրջանում։

200 մլն դոլարը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանն օրինակա՞ն, թե՞ անօրիական է վաստակել․ Գլխավոր դատախազությունը ո՛չ այս, ո՛չ էլ Քոչարյանների՝ վերնշյալ ընկերություններում բաժնեմաս ունենալու հիմքերը չի ուսումնասիրում։ Դեռ հունվարի 25-ին Գլխավոր դատախազությունից Factor TV-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ չեն ուսումնասիրում Քոչարյանի, նրա որդիների և ընտանիքի մյուս անդամների ունեցվածքի ծագումնաբանությունը։ Երկու ամիս անց Factor TV-ն կրկին նույն հարցադրմամբ դիմեց Աննա Վարդապետյանի ղեկավարած գերատեսչությանը, որտեղից առանց հիմնավորման փոխանցեցին` հրաժարվում են հարցին պատասխանել։ Կարճ ժամանակահատվածում Գլխավոր դատախազության այս փոփոխական դիրքորոշումները մտահոգիչ են։

Ինչո՞ւ Գլխավոր դատախազությունը չի հասել Քոչարյանների ունեցվածքին։ Փաստաբան Նորայր ՆորիկյանՆ աղմկահարույց պնդում է անում․ ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը պայմանավորվածություններ են ձեռք բերել։

Թեմայի վերաբերյալ Ռքբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ Բագրատ Միկոյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց, իսկ Նիկոլ Փաշինյանի թիմից նման սցենարը բացառեցին։

Մինչդեռ փաստաբան Նորայր Նորիկյանը շարունակում է պնդել՝ Քոչարյան-Փաշինյան հավանական պայամնավորվածություններից է բխում այն, որ Կառավարությունը միլիոնավոր դոլարների գնումներ է կատարել նաև Սեդրակ Քոչարյանին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունից՝ ընդհանուր 5,5 մլրդ դրամ արժեքով։ Ի դեպ, մի քանի օր առաջ էլ 50 մլն դրամի գնում է կատարվել առանց մրցույթ հայտարարելու, ՆԳՆ-ն ևս մեկ պայմանագիր է կնքել Քոչարյանի ընկերության հետ։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները պատասխան չունեն՝ ինչո՞ւ իրենց քաղաքական ղեկավարի կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվող Քոչարյանների գույքի օրինականությունը չի ուսումնասիրվում։ Նրանց պատասխաններից կարելի է ենթադրել, որ դա առաջնահերթություն չէ այս իշխանության համար։

Ի դեպ, Նորայր Նորիկյանի դիտարկումների ֆոնին ուշագրավ է դառնում այն, որ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է՝ անձամբ չի քննադատում Նիկոլ Փաշինյանին։ Քոչարյանը վերջին անգամ ասուլիս է հրավիրել անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ ֆեյսբուքյան գրառումներում միայն շնորհավորանքներ ու ցավակցություններ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան