Կատարը հայտնել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների վերջնական փուլի մասին․ համաձայնագիրը կարող է այսօր ստորագրվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին փուլում են՝ հաղթահարված մեծ խոչընդոտներով, հայտարարել է Կատարի ԱԳՆ-ն, որը  բանակցություններում հանդես է գալիս միջնորդի դերում:

Իսրայելական, պաղեստինյան և արաբական աղբյուրները լրատվամիջոցներին հայտնել են, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել այսօր՝ հունվարի 14-ին։

«Վերջին օրերին կողմերին հաջողվել է հաղթահարել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հիմնական խոչընդոտները, որոնք նախկինում խանգարում էին դրա կնքմանը։ Մենք մոտենում ենք վերջին փուլին՝ համաձայնության հասնելու համար»,- ասել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին, որին վկայակոչում է AFP-ն:

Արաբ և իսրայելցի պաշտոնյաներն անանունության պայմանով The Wall Street Journal-ին հայտնել են, որ կողմերը համաձայնության են եկել հիմնական կետերի շուրջ, սակայն դեռ քննարկում են որոշ ձևակերպումներ:

Համաձայնագրի վերջնական նախագիծն արդեն ընդունվել է ՀԱՄԱՍ-ի կողմից, կողմերը սպասում են Իսրայելի կառավարության հաստատմանը, Associated Press-ին (AP) հայտնել են աղբյուրները:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի