Հյուսիսային Կորեան կրկին հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Հյուսիսային Կորեայի զինված ուժերը մարտի 27-ի առավոտյան կարճ հեռահարության առնվազն երկու բալիստիկ հրթիռ են արձակել, հայտնում է Հարավային Կորեայի բանակի շտաբի պետերի միացյալ շտաբը։ Հրթիռներն արձակվել են դեպի Ճապոնական ծով, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը հաստատել է հրթիռների արձակման մասին տեղեկությունը և նշել, որ դրանք թռել են մոտ 350 կմ՝ ընկնելով ջուրը։ Այդ կապակցությամբ Տոկիոն խստորեն բողոքել է Հյուսիսային Կորեայի նման գործողությունների դեմ։ Ճապոնիան նշել է, որ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների փորձարկումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք արգելում են Փհենյանին դա անել։

Տարածաշրջանում մարտի 23-ին ավարտվել են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի վերջին տարիների ամենախոշոր համատեղ զորավարժությունները, որոնք շարունակվում էին մարտի 13-ից։

Զորավարժությունների ընթացքում Փհենյանը մեկ շաբաթվա ընթացքում առնվազն հինգ հրթիռ է արձակել դեպի ծով, այդ թվում՝ ռազմավարական բալիստիկ հրթիռներ և առնվազն մեկ հեռահար հրթիռ:

Տաթև Ֆռանգյան