Ամենամեղմ կարգապահական տույժը՝ երեք անձի նկատմամբ օրենքով չսահմանված պատիժ նշանակած Նապոլեոն Օհանյանի նկատմամբ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի կայքում հրապարակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Խորհրդի որոշումը։ Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ էր ներկայացրել Արդարադատության նախարարը։ Դատավորն, ըստ գործի,  օրենքով չնախատեսված, ազատազրկման ձևով պատիժներ է նշանակել երեք անձի նկատմամբ, որոնք, սակայն, պայմանականորեն չեն կիրառվել՝ նշանակվելով փորձաշրջան։

Այսպես՝ Արդարադատության նախարարը հունվարի 24-ի և 30-ի որոշումներով միջնորդություններ  է  ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոնք միացվել են ու քննվել ԲԴԽ-ում։

Նախարարը ներկայացված առաջին միջնորդությամբ նշել է, որ դատավորը  թույլ է տվել Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի ամրագրված պահանջի խախտում,  այն է՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձի նկատմամբ որպես պատժատեսակ է ընտրել ազատազրկումը։

Գործով մեղադրյալ Նարեկ Ղազարյանին վերագրվել է նախկին Քրեական  օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առաջին անգամ կատարում, որը համապատասխանում է Քրեական գործող  օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասին։ Այս արարքի համար սահմանված առավելագույն պատիժը մեկ տարի ազատազրկումն է, այն համարվում է ոչ մեծ  ծանրության հանցագործություն։ Գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝  առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման։ Այս կարգավորումն առկա չի եղել  նախկին օրենսգրքով, սակայն պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ ու մեղմացնող օրենսդրությունը կիրառելի է եղել Նարեկ Ղազարյանի նկատմամբ։

Քննարկվող դեպքում դատարանը 15.07.2022 թվականին կայացրել է դատավճիռ՝ մեղադրյալ Նարեկ Ղազարյանին մեղավոր ճանաչելով իրեն վերագրվող արարքի  կատարման մեջ և նրա նկատմամբ  նշանակել է պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով։ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Տվյալ դեպքում, փաստորեն, դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ղազարյանն առաջին անգամ էր ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարել և նրա նկատմամբ չէր կարող ազատազրկման ձևով պատիժ նշանակվել։

Բացի այդ, նախարարը նշել է, որ մեղադրյալ Նարեկ Ղազարյանը նախնական դատալսումների ժամանակ միջնորդել է դատական քննություն անցկացնել համաձայնեցման վարույթի կարգով: Հանրային մեղադրողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելուն: Դատարանը բավարարել է նշված միջնորդությունը և բանակցությունների համար սահմանել է ժամկետ: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել մեղադրյալ Նարեկ Ղազարյանի նկատմամբ որպես պատժաչափ նշանակել 5 ամսով ազատազրկումը՝ համաձայնեցված պատիժը պայմանական չկիրառելով և 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան սահմանելով:

Տվյալ դեպքում թեև Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն մեղադրական դատավճիռը պարունակում է համաձայնության մասին արձանագրության տեքստի բառացի շարադրանքը, սակայն դատարանն իրավունք չուներ հաստատել  համաձայնության մասին արձանագրությունը, քանի որ համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը չի համապատասխանել քրեական օրենքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին։ Տվյալ իրավիճակում դատարանը պարտավոր էր սահմանել առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ՝ նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու համար, սակայն դատարանն ընդունել է համաձայնության վերաբերյալ արձանագրությունը։

Ըստ Նախարարի՝ վերը նշվածից հետևում է, որ դատարանը թույլ է տվել Քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 3-րդ մասով, 461-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված պահանջների խախտում, այն է՝ համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը չի համապատասխանել քրեական օրեսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին, նման պայմաններում դատարանը պարտավոր էր սահմանել առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ՝ նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու համար:

Երկրորդ գործով էլ  դատարանը մեղադրյալ  Արա Մարգարյանի և Երվանդ Ղազարյանի նկատմամբ է համաձայնեցման վարույթ կիրառել․ վերջիններս  նախնական դատալսումների ժամանակ միջնորդել են դատական քննություն անցկացնել համաձայնեցման վարույթի կարգով, այս անգամ ևս հանրային մեղադրողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելուն: Դատարանը բավարարել է նշված միջնորդությունը և բանակցությունների համար սահմանել է ժամկետ: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել մեղադրյալ Արա Մարգարյանի նկատմամբ որպես պատժաչափ նշանակել 7 ամսով ազատազրկումը, իսկ մեղադրյալ Երվանդ Ղազարյանի նկատմամբ 9 ամսով ազատազրկումը՝ համաձայնեցված պատիժը պայմանական չկիրառելով 1 տարի 6 ամիս և 1 տարի 5 ամիս ժամկետներով փորձաշրջան սահմանելով:

Նշենք, որ երկու գործով էլ Հանրային մեղադրողը եղել է Վարդան Արսենյանը, իսկ պաշտպանը՝ Լիանա Գրիգորյանը։

Նախարարը նշել է, որ դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու փաստը հիմնավոր է, խախտումը կատարվել է մեղավորությամբ՝  կոպիտ անփութությամբ, այսինքն՝ դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթների վերաբերյալ

Դատավորը նախարարին  ուղղված և ԲԴԽ-ին ներկայացրած բացատրություններով միջնորդել է համապատասխանաբար կարճել և մերժել կարգապահական վարույթները։

Դատավորն ընդունել է, որ խախտել է օրենքի պահանջները , բայց ներկայացրել է, թե  ինչ իրադրության պայմաններում է տեղի ունեցել նշվածը։ Դատավորը նշել է, որ 01.01.2022 թվականից մինչև նշված դատավճիռները կայացնելու օրն իր կողմից վարույթ էր ընդունվել 107 քրեական գործ, որից 29-ը ստացել է՝ պայմանավորված դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցմամբ, իսկ 15-ը՝ պայմանավորված դատարանի դատավոր Գնել Գասպարյանի այլ դատարան տեղափոխվելով: 15.07.2022 թվականի դրությամբ ավարտել է 109 քրեական գործ և մոտ 230 միջնորդություն: 

Ավելին, 2022 թվականի ընթացքում շարունակել է քննել նաև մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ վարույթները: Բացի այդ, 2022 թվականի ընթացքում իր կողմից կատարվել են բազմաթիվ գործողություններ, որոնք ըստ էության չեն առնչվել իր կողմից քննված գործերին (այլ դատավորների կողմից կայացված ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու գործողություններ և քրեակատարողական տիրույթի միջնորդությունների քննարկում):

Դատավորը հայտնել է, որ պայմանավորված  2022 թվականի հուլիսի 1-ից Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելու հետ, 2022-ի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը ստացել է 40 միջնորդություն, որոնցով դատապարտյալները միջնորդել են իրենց կատարած արարքները և դրանց համար նշանակված պատիժները համապատասխանեցնել 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքին, որոնք սեղմ ժամկետում քննվել են: Դատարանում 2018 թվականից մինչև օրս առկա է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի թափուր հաստիք կամ հաստիքներ:

Դատավորը հայտնել է, որ վերը նշված վիճակագրական տվյալները նշել է, որպեսզի նկարագրի այն ծայրահեղ ծանրաբեռնվածությունը, որն առկա է եղել իր մոտ՝ նշված դատական ակտերը կայացնելիս և ներկայումս էլ այն պահպանվում է:

Քննարկման ենթակա  քրեական գործերով մեղադրյալներ են հանդիսացել պարտադիր ժամկետային զինծառայողներ և 15.07.2022 թվականին նշանակված են եղել ևս երկու քրեական գործերով դատաքննություններ: Այս ամենի հաշվառմամբ նշել է, որ նշված քրեական գործերի քննությամբ իր կողմից խախտումը թույլ է տրվել ծայրահեղ ծանրաբեռվածության, ընդունված նոր օրենսդրության, ժամանակի սղության և մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով, այն է՝ Սյունիքի մարզի պայմաններում դատական նիստին զինծառայողների ներկայությունն ապահովելը դժվար է՝ պայմանավորված մարզի աշխարհագրական դիրքով ու անվտանգային խնդիրներով։

Դատավորը, որևէ կերպ չարդարացնելով իր բացթողումը՝ նշել է, որ այդ քրեական գործերով իր կողմից համաձայնության արձանագրություններն ընդունվել են վերոշարադրյալ պատճառներից ելնելով և պարզապես վստահել է հանրային մեղադրողին ու պաշտպաններին, այլ կերպ ասած՝ չպատկերացնելով, որ նրանց կողմից կարող է համաձայնեցվել մի պատժատեսակ, որն այդ պայմաններում չէր կարող նշանակվել մեղադրյալների նկատմամբ (նախկին ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներով առկա չէր նորմ, որն արգելում էր առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակել, ինչն էլ հանգեցրել է նշված թյուրիմացությանը): Միևնույն ժամանակ մեղադրյալների նկատմամբ նշանակված օրենքով չթույլատրված պատժատեսակը պայմանականորեն չի կիրառվել։

Ավելին, ըստ դատավորի խորին համոզման՝ նշված դատավարական իրավունքի և որպես հետևանք նյութական իրավունքի նորմերի խախտմամբ որևէ անձի իրավունք չի խախտվել ու այդ խախտումները պետք է դիտարկել Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում, քանի որ խախտումը միայն ձևականորեն է պարունակում իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, այն է՝ ունի նվազ կարևորություն և դրանով պայմանավորված կասկածի տակ չի դնում իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը, այն չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման և դատավարության մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի խախտումների:

Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման, հարկ է համարել նշել, որ դատարանի կողմից կայաված դատավճիռները ստացել են օրինական ուժ և չեն բողոքարկվել թե՛ հանրային մեղադրողի, թե՛ պաշտպանի կողմից։

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը, որոշման մեջ նշել է, որ  կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

«Խորհուրդը դատավորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի է առնում այն հանգամանքը, որ դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը (այդ  թվում որպես դատարանի նախագահի պարտականությունների կատարումը) հանգեցրել է նրան, որ վերջինս հստակ չի վերլուծել և գնահատման չի արժանացրել օրենսդրական իրավակարգավորումները։ Խորհուրդն արձանագրում է նաև, որ դատավորն իր գործունեության ընթացքում երբևէ չի ունեցել որևէ տույժ»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ, որով  Նապոլեոն Օհանյանին հայտարարվել է նախազգուշացում։ Նշենք, որ սա ամենամեղմ կարգապահական տույժի տեսակն է։

Արաքս Մամուլյան