Factor TV-ն ամփոփում է բուհերի լրագրության ֆակուլտետների 12 ուսանողների եռամսյա փորձաշրջանների երրորդ և չորրորդ փուլերը։ Այսօր կկայանա հերթական մրցանակաբաշխությունը, մասնագիտական ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներին արժանացած 4 աշխատանքների հեղինակները հատուկ մրցանակներ կստանան։ Փորձաշրջանը Factor TV-ն իրականացնում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում։

