Բռնված ադրբեջանցուն հանձնելը մեծ դավաճանություն կլինի․ Բաքվում հայ գերիներ ունենք, պիտի վերադարձվեն․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Այսօր Սիսիանի Բնունիս գյուղ երկու ադրբեջանցի են մտել, որոնցից մեկին գյուղացիները բռնել են, իսկ մյուսին դեռևս որոնում են։ Բռնված ադրբեջանցին սկզբում Բնունիսում է եղել, բայց հայտնաբերվել է Աշոտավան գյուղի փողոցում։ Բացի այդ, օրեր առաջ էլ Ադրբեջանը Տեղ գյուղում էր տարածքներ զավթել։ Այս թեմայով ՀՀ կառավարության հաղորդած վերջին տեղեկությունը այն մասին էր, որ 12 կիլոմետրանոց սահմանագծից 7-ում կա բարելավում՝ նորմալ ձևով հայկական և ադրբեջանական ուժերը տեղաբաշխվել են, սակայն 5 կիլոմետրի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Քաղաքագետ Սարո Սարոյանը Factor TV-ին տված հարցազրույցում կասկած է հայտնում, որ նախապես ծրագրված է եղել հայկական տարածքների հանձնումը։ Ըստ քաղաքագետի ձևակերպման՝ ԱԱԾ-ն «սև գործը» կատարեց, թշնամուն տարածքի հանձնում եղավ։ Խոսելով հայկական գյուղում հայտնաբերված ադրբեջանցու մասին, Սարո Սարոյանը պնդեց, որ «նրան հանձնելը ամենամեծ դավաճանությունը կլինի՝ Բաքվում հայ գերիներ դեռ ունենք, որոնց խոշտանգում են։ Հայ գերիները Ադրբեջանից պիտի վերադարձվեն»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան