Հայաստանի կառավարությունը 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք հայտնի է, թե 2022 թվականին որքա՞ն է կազմել Հայաստանի ՀՆԱ-ն և որքանո՞վ է դրան նպաստել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը, որքա՞ն է ՀՆԱ-ի աճը ծրագրվում այս տարի և ի՞նչ հաշվարկ …

