Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ զրույցի ընթացում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Թուրքիա-Իրան հարաբերությունները և Իսրայելի հարձակումները Ալ-Աքսայի մզկիթի վրա։ Էրդողանն ընդգծել է իսլամական աշխարհի միավորման կարևորությունը՝ ընդդեմ Պաղեստինում «Իսրայելի ահագնացող անմարդկային հարձակումների, հատկապես՝ Ալ-Աքսայի»։ Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել համատեղ ջանքեր …

