Մանրամասներ՝ Տեղում ադրբեջանցիների դիրքավորման մասին․ Փաշինյանն ընդունեց Արուն Վենկատարամանին․ Լուրեր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը
  • Հայաստանի ՊՆ-ից հերքել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
  • Ապրիլի 5-7-ը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Գեներալ Էլիսը նաև այցելեց 12-րդ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն և ՀՀ ռազմական ակադեմիա։
  • Սյունիքի Տեղ գյուղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանն այսօր լրագրողներին ասել է, որ կոնկրետ իր սեփական հողի վրա, որ կադաստրով սեփականության վկայական է տրամադրված, ադրբեջանցիները հիմա ամրաշինական աշխատանքներ են իրականացնում՝ իրենց դրոշը խփած։ Ըստ գյուղի բնակչի՝ որոշ տեղեր ադրբեջանցիները հետ են գնացել, արոտավայրերը հայկական հսկողության տակ են։ Զեյնալյանն ասել է, որ ոստիկանական հենակետից գյուղացիներին արգելում են մոտենալ իրենց հողերին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր առանձին ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։ Անդրադարձ է կատարվել առևտրի, ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրաշրջանառության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։