Մինչ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Տեղ գյուղի հողատարածքներում, Տեղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը հասել է Երևան, որպեսզի իրավասու պաշտոնյաներից փորձի ստանալ իրեն հուզող մի շարք հարցերի պատասխաններ։ Օրինակ՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում, երբ ադրբեջանցիները գյուղի հողատարածքներից դուրս գալու մտադրություն չունեն։ Տեղ գյուղում ներխուժման մասին հայտնի դարձավ մոտ մեկ շաբաթ առաջ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց՝ ադրբեջանական …

