Ադրբեջանցիները քայլելով գալիս և օկուպացնում են մեր երկիրը․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ադրբեջանցիները որոշակի դիրքեր են զբաղեցրել, բայց որևէ կերպ չնշեց, որ նրանք ՀՀ սուվերեն տարածքում են, միայն օրվա վերջում ԱԱԾ-ն հանդես եկավ համապատասխան հաղորդագրությամբ՝  նշելով, որ առնվազն 5 կետով ադրբեջանցիները 100-300մ առաջ են եկել»,- այսօր այս մասին Factor TV-ի հետ զրույցում  նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հետո հայտարարություն եղավ այն մասին, թե էական բարելավում է տեղի ունեցել։ Բայց այս պահի դրությամբ՝ կադաստրի վկայականով մեր քաղաքացիներին պատկանող հողատարածքներում գտնվում են ադրբեջանցիներ և կատարում են ամրաշինական, ինժեներական աշխատանքներ։

Նիկոլ Փաշինյանը նորից զլանում է ասել, որ ադրբեջանական զինուժը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում։

Ադրբեջանցիները հետ չեն քաշվել, և որևէ նման պայմանավորվածություն չկա։

Հերթական անգամ ականատես ենք լինում այն փաստին, որ ադրբեջանցիները քայլելով գալիս և օկուպացնում են մեր երկիրը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։