Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը, որի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդես է եկել բացման ելույթով․ այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարար Սանոսյանը ողջունել է գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հայ և վրաց գործարար շփումների աշխուժացմանն ուղղված կարևոր աշխատաժողով կազմակերպելու համար։

«Համոզված եմ, որ այս ձևաչափով համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։ Կասկածից վեր է, որ երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար։ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունների շարքում են»,- ընդգծել է նախարար Սանոսյանը։

Նախարարը նաև նշել է, որ հայ-վրացական միջպետական փոխհարաբերություններում տնտեսական բաղադրիչը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում, և այս համատեքստում անչափ կարևոր է հայ-վրացական համատեղ գործարար համաժողովի անցկացումը, որը երկարաժամկետ համագործակցության ձգտող կապերի հաստատման և երկու երկրների առեւտրատնտեսական կապերի ամրապնդման լավ հնարավորություն է ընձեռում։

Նախարարը նկատել է նաև, որ Հայաստանի գործող ներդրումային օրենսդրությունը ապահովում է համահավասար վերաբերմունք բոլոր գործարարների համար, ինչը գործնականում նշանակում է, որ ձեռներեցությամբ զբաղվելու իրավական ռեժիմը օտարերկրացիների համար չի կարող լինել պակաս բարենպաստ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող իրավական ռեժիմը:

«Այսօր մենք ունենք արագ աճող տնտեսություն, կայուն մակրոտնտեսական միջավայր և ազատ ներդրումային օրենսդրություն։ Առկա փորձառու, ստեղծագործ և մրցունակ մարդկային կապիտալը, խոշոր շուկաներին հեշտ հասանելիությունը, ինչպես նաև գործարար միջավայրը շարունակաբար բարելավելու Կառավարության հանձնառությունը, ստեղծում են բոլոր նախապայմանները օտարերկրյա ներդրողներին Հայաստանում շահութաբեր բիզնես գործունեություն վարելու համար»,-իր ելույթը եզրափակել է նախարար Սանոսյանը։

Համաժողովի ընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ սահիկաշար է ներկայացվել։