Ադրբեջանցիները շարունակում են մնալ Տեղի հողատարածքներում․ դեմարկացիա՝ առանց որոշումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մինչ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Տեղ գյուղի հողատարածքներում, Տեղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը հասել է Երևան, որպեսզի իրավասու պաշտոնյաներից փորձի ստանալ իրեն հուզող մի շարք հարցերի պատասխաններ։ Օրինակ՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում, երբ ադրբեջանցիները գյուղի հողատարածքներից դուրս գալու մտադրություն չունեն։

Տեղ գյուղում ներխուժման մասին հայտնի դարձավ մոտ մեկ շաբաթ առաջ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց՝ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Ապրիլի 1-ին արդեն ԱԱԾ-ն կրկին տեղեկացրեց՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։ Թե ինչ բարելավման մասին է խոսքը, մինչ օրս պարզ չէ։

Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին Կառավարության երեկվա նիստին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնեց՝ 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։

Իշխանական պատգամավորներն այս օրերին հիմնականում հրաժարվում են Տեղ համայնքում տիրող իրավիճակից մանրամասներ հայտնել և բացատրել՝ ինչ պայմանավորվածությոնների արդյունքում հակառակորդի զինված ուժերի ներկայացուցիչները հայտնվեցին Տեղ գյուղի հողատարածքներում։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ընդունեց՝ ադրբեջանական ներխուժման պատճառը նաև հայկական կողմի թերացումն է։ Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի ադրբեջանական զորքերը հեռանան հայկական տարածքներից։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, մինչդեռ, պնդում է՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները հետ քաշվելու մտադրություն չունեն, և հերթական անգամ ադրբեջանցիները քայլելով գալիս և օկուպացնում են հայկական տարածքները։

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը գործող իշխանության հանցավոր անգործության հետևանք է։

Ի դեպ, այսօր Տեղ գյուղից Ազգային ժողով հասած ավագանու անդամ Մասիս Զեյնալյանն առաջարկեց գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին այցելել Տեղ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան