Իմ հողում ադրբեջանցիները դրոշը դրած, նստած են. Տեղ գյուղի ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր համայնքի ղեկավարը ոչ մի հարցով չի բանակցում, ավագանու արտահերթ նիստ չի հրավիրում կամ մարդ չի հրավիրում, որ իմանանք մեր սպասելիքները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Տեղ գյուղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը՝ ԶԼՄ–ների միջոցով կոչ անելով ՀՀ ԱԺ և ՀՀ կառավարության անդամներին այցելել Տեղ գյուղ․ թող գան, նստենք, խոսենք, հասկանանք ինչ ենք անելու։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները տեղակայվել են Տեղ գյուղում՝ բնակիչների սեփական հողում։

«Ես ուզում եմ մոտենալ իմ հողին, արգելված է, ոստիկանական հենակետից գյուղացիներին արգելում են․ սեփական հողում դարձել ենք կալանավոր։

Կոնկրետ իմ սեփական հողի վրա, որ կադաստրով սեփականության վկայական է տրամադրված ինձ, թուրքը նստած ամրաշինական աշխատանքներ է իրականացնում՝ իրենց դրոշը խփած։

Որոշ տեղեր ադրբեջանցիները հետ են գնացել, արոտավայրերը մեր հսկողության տակ են։

Մեր համայնքը սահմանապահ համայնք է, այս հարցերը շատ ցավոտ են մեզ համար։ Գյուղի բնակիչների մեծ մասը Արցախում էր աշխատում, պատերազմի պատճառով աշխատանքը կորցրեց, ընկել են վարկերի տակ»,- ասաց Տեղ գյուղի բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։։