Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեսուչների կողմից փետրվարի 10-ից մեկնարկած վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման 5 դեպք։ Ինչպես տեղեկացնում են ԲԸՏՄ-ից՝ պարզվել է, որ Գետաշեն համայնքի 5 տարբեր տեղամասերից ապօրինի դուրս է բերվել ավազակոպճային խառնուրդ։ «Արձանագրված բոլոր դեպքերով նախապատրաստված նյութերը կփոխանցվեն …

