Ինչ աշխատանքներ են կատարվել Վայոց ձորում․ ամփոփվել են վարչապետի այցի արդյունքները

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում եղել է մի քանի համայնքներում՝ ծանոթացել սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող բուժհաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների, ավտոճանապարհների կառուցման աշխատանքների ընթացքին:

Վարչապետին նախ ներկայացվել է Եղեգնաձոր քաղաքում նոր կառուցվող մարզային հիվանդանոցի կառուցման ընթացքը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հիվանդանոցի նոր շենքը կառուցվում է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ-պետական հիմնարկի պատվիրատվությամբ, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում: Պայմանագրային գումարը կազմել է 2 մլրդ դրամ: Հիվանդանոցի շենքը կառուցվում է և կահավորվելու է առողջապահության արդի պահանջներին համապատասխան: «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» ՓԲԸ-ում գործելու են վիրաբուժական (10 մահճակալով), թերապևտիկ (8), մանկաբուժական (6), ինֆեկցիոն (2), մանկաբարձագինեկոլոգիական (10), վերակենդանացման (5) բաժանմունքներ:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց, որի կառուցման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել դպրոցում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին: Նշվել է, որ նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և Ասիական բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»: Պայմանագրային գումարը կազմում է 1 մլրդ 228 մլն դրամ:

Դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2019 թվականին: Դպրոցն ունի տարրական և միջին դպրոցի մասնաշենքեր: Գործելու են կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, օտար լեզուների, կերպարվեստի, շախմատի կաբինետներ, միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճ՝ հանդերձարանով, գույքի պահոցով: Դպրոցն ունի վերելակ, լոգարաններ, սանհանգույցներ, ընդարձակ բակ:

Նոր շենքի շահագործումով 577 աշակերտների ուսումնառությունը և դասավանդող 53 ուսուցիչների աշխատանքնային գործունեությունը կընթանա բարենպաստ պայմաններում և սեյսմակայուն ապահովությամբ:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև դպրոցի նախկին շենքում, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ: Վերջիններս շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ դպրոցի նոր շենքի կառուցման և ուսուցման համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար:

Վարչապետ Փաշինյանը Եղեգնաձորում այցելել է նոր կառուցվող համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոն: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բժշկական կենտրոնում տեղադրվել է համակարգչային շերտագրման սարք, որը շուտով կշահագործվի: Սարքի հզորությունը 64 SLAYS է, արժեքը՝ մոտավորապես 250 հազար եվրո: Համակարգչային շերտագրման սարքի սենյակի վերանորոգման համար տրամադրել է 28 մլն դրամ:

Բժշկական կենտրոնը սպասարկելու է մարզի բնակչությանը: Վերջիններս համակարգչային շերտագրում անցնելու նպատակով ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք: Եղեգնաձորի ԲԿ-ում աշխատոում է 165 մարդ: ԲԿ-ն շարունակում է վերազինվել նոր և ժամանակակից սարքավորումներով:

Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում, որտեղ նրան են ներկայացվել ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Զեկուցվել է, որ 2022 թվականին ասֆալտապատված ճանապարհահատվածը գտնվում է Մալիշկա գյուղի 8-րդ փողոցում՝ թիվ 1 միջնակարգ դպրոց տանող ճանապարհի վրա:

2022 թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ասֆալտապատվել է նշված փողոցի 1 կմ-ոց հատվածը, իսկ 2019-ից ընդհանուր առմամբ Մալիշկայում ասֆալտապատվել են 3 կմ երկարություն կազմող ճանապարհահատվածներ: Նախորդ տարի իրականացված աշխատանքների ծավալը կազմել է 145 մլն դրամ, որից գրեթե 66 մլն դրամը հատկացվել է կառավարության, իսկ մյուս մասը՝ համայնքի կողմից:

Վարչապետ Փաշինյանն այցելել է Գետափ համայնք, որտեղ ներկայացվել է վերակառուցված միջհամայնքային ավտոճանապարհը: Այստեղ դպրոցի դիմաց՝ նոր ճանապարհի վրա, կառուցվում է նաև բնակչության համար կարևոր նշանակություն ունեցող վերգետնյա անցում: Վարչապետը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին:

Կառավարության ղեկավարին այնուհետև ներկայացվել է «Թավիթիան Վինյարդս» ընկերության կողմից երկու մասնաշենքից բաղկացած հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները: Տեղեկացվել է, որ առաջին՝ 20 սենյակ պարունակող մասնաշենքը պատրաստ կլինի 2023 թվականի օգոստոս ամսին, երկրորդ` 50 սենյակ պարունակող մասնաշենքի կառուցումն ավարտին կհասցվի մինչև 2024 թվականի հունվար ամիսը: Նախատեսվում է հիմնել նաև գինեգործարան, որի նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են: Ծրագրի իրականացման նպատակով արդեն իսկ ներդրվել է 3 մլրդ դրամ:

Ընկերության կողմից Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում հիմնվել են 12 հա խաղողի այգիներ, էնդեմիկ խաղողի տեսակներով` Արենի և Ոսկեհատ, նախատեսվում է ևս 10 հա հիմնել մինչև 2024 թվականը։

Վարչապետ Փաշինյանը հաջորդիվ ծանոթացել է Հ41-Մ2 ավտոճանապարհի՝ դեպի Նորավանքի վանական համալիր տանող 8.1 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը գնահատվում է 533 մլն դրամ: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից: Ակնկալվում է, որ նորակառույց ճանապարհը խթան կդառնա դեպի Նորավանք զբոսաշրջիկների նոր հոսքերի ներգրավման համար:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև վանական համալիր՝ կատարել մոմավառություն և զրուցել մի խումբ զբոսաշրջիկների հետ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է Արենի բնակավայրում, որտեղ ծանոթացել է նոր կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին: Ծրագիրն իրականացվում է «ՋիէյՋէմ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի կողմից: Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար: Պայմանագրային գումարը կազմում է 577 մլն 160 հազար դրամ: Գյուղում այս պահին հաշվառված է մանկապարտեզի տարիքի 115 երեխա, իսկ մինչ այս Արենիում մանկապարտեզ չի եղել:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ղեկավարներին՝ նման կարևոր ծրագիր իրականացնելու և նախադպրոցական կրթությանն օժանդակություն ցուցաբերելու համար:

Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Չիվա բնակավայրում, որտեղ ծանոթացել է նոր կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին: ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ԾԻԳ-ի կողմից Վայոց ձորի մարզի Եղեգիս, Չիվա և Գոմք բնակավայրերում կառուցվում են նոր մոդուլային դպրոցներ:

Չիվա բնակավայրի դպրոցի նոր շենքի կառուցման նախահաշվային արժեքը կազմում է 713 մլն դրամ: Դպրոցում սովորում են 66 աշակերտներ, ուսոցիչների թիվը՝ 21:

Մոդուլային դպրոցները մեկհարկանի կառույցներ են, որոնք պետք է համապատասխանեն սեյսմիկ և անվտանգային չափորոշիչներին, ինչպես նաև հագեցած լինեն անհրաժեշտ գույքով՝ համայնքի աշակերտների կրթական, մշակութային, սպորտային և ժամանցային կարիքներն ապահովելու համար: