Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան նախօրեին Սենատում հարց ու պատասխանի ժամանակ խոսել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկրաձգման անհրաժեշտության մասին, թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժանաթան Լաքոտը։ «Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան հաստատում է հոկտեմբերի 20-ից սկսված ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը Հայաստանում: Այս առաքելությունն, իրոք, սահմանափակում է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով սահմանային …

