Թմրանյութերի տարածումն ունի հովանավորչություն իշխանական լծակներ ունեցողների կողմից․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նախորդ երեքշաբթի մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր շարունակվում է։ Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ 2023 թվականը ոստիկանության համար թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի է։

«Ըստ օդում կախված լուրերի, նաև մամուլում բազմաթիվ հրապարակումների համաձայն, թմրանյութերի տարածումն ունի առերևույթ որոշակի հովանավորչություն, իշխանական որոշակի լծակներ, կամ այդպիսին ներկայացող անձանց կողմից»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան։

Պատգամավորի խոսքով՝ այս տեսակետից համակարգային պայքարը պետք է վերաբերի բոլոր ուղղություններին և անձանց՝ անկախ զբաղեցրած դիրքից, դերից, ունեցած հնարավորությունից։

«Անչափահասների շրջանում, դպրոցներում, նաև զինված ուժերում, այն բոլոր ոլորտներում, որոնք մեր անվտանգության համակարգերի հետ են կապված, պատիժն ու պատասխանատվությունը շատ կոշտ պետք է լինի»,- ընդգծեց Մինասյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքելց՝ առաջարկելով, որ եթե նման փաստեր կան, Արծվիկ Մինասյանը դիմի դատախազություն, ինքն էլ իր կողմից կաջակցի այդ հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։