Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները ներկայացրել …

