Ինդոնեզիայում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ ցունամիի վտանգ է հայտարարված

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինդոնեզիայում ուժեղ ստորջրյա երկրաշարժի հետևանքով վնասվել է Մենտավայ կղզու հիվանդանոցը, հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փախչել բարձրադիր գոտիներ՝ ցունամիի վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ինդոնեզական ANTARA լրատվական գործակալությանը։

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ։

Հաղորդագրության համաձայն՝ ցնցումները զգացվել են Արևմտյան Սումատրա և Հյուսիսային Սումատրա նահանգների շրջաններում և քաղաքներում, իսկ որոշ վայրերում իշխանությունները կարգադրել են մարդկանց տարհանել բարձրադիր վայրեր։ Երեքշաբթի վաղ առավոտյան մարդիկ հորդառատ անձրևի տակ փախել են բարձրլեռնային գոտիներ, իսկ Մենտավայ կղզու հիվանդանոցի որոշ հիվանդներ տեղափոխվել են բակ, քանի որ շենքի պատերին ճաքեր են հայտնվել:

Ազգային սեյսմոլոգիական գործակալության խոսնակ Աբդուլ Մուհարին հայտնել է, որ Արևմտյան Սումատրա նահանգի, այդ թվում՝ նահանգային կենտրոն Պադանգի բնակիչները մոտ 30 վայրկյան զգացել են ուժեղ երկրաշարժը։

Տաթև Ֆռանգյան