03 Փետրվար 2025 | 14:35
Թող դատախազը գրի, որ Արմեն Սարգսյանը սուպերմեն է, ինչ ուզել արել է. Իսակովի պողոտայի գործով մեղադրյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսակովի պողոտայում գտնվող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված և «Տոյոտա Երևան»-ին օտարված հողատարածքի առուվաճառքի պայմանագրում ՊՆ-ի վարչության պետերից մեկի անվան դիմաց առկա է մեկ այլ վարչության պետի ստորագրություն։ Այս մասին այսօր դատարանում ասաց մեղադրյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը։ Վերջինս նշեց, որ «Տոյոտա Երևան»-ի հետ կնքված առուվաճառքի պայմանագրում նշված է իր պաշտպանյալ, մեղադրյալ Արմեն Սարգսյանի անունը, …