Փոշի շնչող Երևանը․ Ավինյանն ինքն իրեն կտուգանի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Սարյան փողոցի աստիճանների հակառակ կողմում մայթն են լայնացնում։  Եզրաքարեր են կտրում, իսկ փոշին տարածվում է տասնյակ մետրեր։ Աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթած ընկերությունը, վերահսկում է Կենտրոն վարչական շրջանը։ 

Factor TV-ի տեսախցիկը ֆիքսել է, որ աշխատողներն առանց դիմակի են և առաջինն  իրենք են շնչում կտրված քարերից բարձրացող փոշին։ Տարածքում դրված ավազի ու ցեմենտի պարկերն էլ ծածկված չեն անթափանց թաղանթով՝ նորմեր, որոնք պետք է պահպանվեն շինաշխատանքների ժամանակ։

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանը նկատում է՝ ստանդարտներ ու գործիքներ կան, բայց Երևանի քաղաքապետարանը դրանք չի օգտագործում։

Շինարարներն էլ լսել էին աշխատանքային համապատասխան գործիքների մասին, բայց աշխատում են այն ամենով, ինչ ձեռքի տակ է։ Դիմակ էլ թեև ունեն,  բայց չեն կրում։ 

Երբ քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ով է պատասխանատու այս ամենի համար, պատասխանեցին՝ շինարարը զգուշացվել է խստորեն պահպանել շինարարական հրապարակի կահավորման պահանջները: Արդյո՞ք նման աշխատանքների ժամանակ հնարավոր չէ կիրառել սարքեր, որոնք կկլանեն փոշին, քաղաքապետարանից հորդորեցին հարցում ուղարկել, որ արդեն արել ենք։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարբերաբար է խոսում խոշոր շինհրապարակներում կառուցապատողների կողմից նորմերը չպահելու մասին։ Մինչ իշխանությունը խոսում է պատժից, մարդիկ բողոքում են քաղաքի կենտրոնում օդի որակից։ 

Եվրոպական քաղաքներում վաղուց օգտագործվում են պարզ միջոցներ շինաշխատանքների փոշին նվազագույնի հասցնելու համար, օգտագործվում են ջրացրիչ համակարգեր։ Օրինակ՝ Նիդերլանդներում քաղաքային շինարարական աշխատանքների թույլտվություն ստանալու պայմաններից մեկը փոշու վերահսկման պլանի ներկայացումն է․ առանց դրա աշխատանքը չի կարող սկսվել։ Իսկ Երևանում քաղաքապետը, որը գրեթե բոլոր նիստերին խոսում է խոշոր կառուցապատողների կողմից նորմերը չպահելու մասին, կարծես, մոռացել է հսկել հենց համայնքի համար իրականացվող աշխատանքների ընթացքում նորմերի պահպանումը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան