23 Ապրիլ 2020 | 11:16
Նոր 50 դեպք, ծայրահեղ ծանր է 10 անձ, թոքաբորբ ունի՝ 230-ը․ Թորոսյան
Կորոնավիրուսից բուժվել է ընդհանուր 659 քաղաքացի, փաստացի բուժվում է 840-ը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշեց, որ նոր 50 դեպք է գրանցվել, ծայրահեղ ծանր է 10 անձ, թոքաբորբ ունի՝ 230-ը: «Արհեստական շնչառական ապարատին է միացված հինգ անձ, որից մեկը ամենաերիտասարդը՝ 27 տարեկան է, ունի ուղեկցող հիվանդություն»,- ասաց Թորոսյանը։ …