Խնդրում եմ անհարգելի համարել Արմեն Գևորգյանի բացակայությունը․ դատախազ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Հասարակություն
10.08.2021 | 14:40Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:
Արմեն Գևրգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հանդես եկավ դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ, քանի որ նախկին փոխվարչապետը մասնակցում է ԱԺ նիստին և հնարավորություն չունի մասնակցել դատական նիստին:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ ԱԺ նիստին մասնակցելու պատճառով դատական նիստին չմասնակցելը չի կարող հարգելի համարվել։ Նա խնդրեց Արմեն Գևորգյանի բացակայությունը համարել անհարգելի։
Մանրամասները՝ տեսանյութում: