Սյունիքի ՔՊ-ական մարզպետի որդին հետախուզման մեջ է. Վահե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

«Տպավորություն է, որ ոչ թե հիմա Սյունիքի մարզպետն այս քաղաքական թիմի ներկայացուցիչն է, այլ՝ ուրիշ, որովհետև եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ներկայիս մարզպետի որդին է հետախուզման մեջ և չի ներկայանում իրավապահներին, բայց մեծամասնության մեր գործընկերների հետևողականությունը և բծախնդրությունն այդ հարցում չենք տեսնում»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Պատգամավորը Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանին խնդրեց ներկայացնել իր մարզպետ եղած ժամանակ Սյունիքում իրականացրած տնտեսական ծրագրերը:

Հակոբյանը դիմելով իշխանական պատգամավորներին՝ նշեց. «Դուք խոսում եք կոռուպցիոն ռիսկերից և ես հիշեցի, որ այս հուլիս ամսվա ընթացքում մեկ աղբյուրից գնման սկզբունքով Սյունիքում երեք ընկերությունների բաշխվել է 6 մլրդ 800 դրամ: Սա ի՞նչ է, այլ ընկերություններ չկայի՞ն, ինչո՞ւ մրցույթ չի հայտարարվել»:

Հաստատելով, որ գործող մարզպետի որդին այսօր հետախուզման մեջ է ծանր հանցանք կատարելու համար, Հակոբյանը հայտնեց, որ իր տեղեկություններով այն մարդը, որի վրա կրակել է մարզպետի որդին, հիմա գտնվում է կոմայի մեջ:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, որ իր մարզպետ եղած ժամանակ երեք տարում Կապանում կառուցել են օդանավակայան, որը միակն է հետանկախ Հայաստանում և որի համար ծախսվել է 9 մլրդ դրամ:

«Օդանավակայանն արդեն պատրաստ է շահագործման, որը ձեր պատճառով դարձել է սահմանին հարակից և այսօր որևէ մեկը իր վրա պատասխանատվություն չի վերցնում, որ այդ ինքնաթիռը Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ թռիչք իրականացնի»,- նշեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: