28 Հուլիս 2021 | 19:28
Չեմ կարծում՝ Ադրբեջանը կարող է հասնել լիակատար հաղթանակի․ փորձում են ճնշում գործադրել․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Հայ-ադրբեջական սահմանին վերջին շրջանում աճող լարվածությունը հանգեցրեց սահմանի Գեղարքունիքի հատվածում լոկալ բախումների, որի հետևանքով կողմերն ունեն կորուստներ: Սա, թերևս, առաջին մեծ բախումն էր նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրից հետո: Ժամեր տևած մարտերը դադարեցին Ռուսաստանի դիվանագիտական միջամտությամբ, սակայն իրավիճակն այնքան խարխուլ է, որ մարտերի վերսկսման հավանականությունը բացառել հնարավոր չէ: «Հայ-ադրբեջանական սահմանային մարտերի քաղաքական նպատակները» թեմայով առցանց քննարկման …