Խոհանոցային խոսակցությունները դադարեցրեք էլի․ Ռուբինյանը բարկացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աժ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին սկանդալային հայտարարությանը՝ նշեց. «Գերիների և անհետ կորածների հարազատների հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը հավատացնում էր, թե իրենք գիշերները չեն կարողանում քնել, տանջվում են, մտածում են միայն գերիների մասին, իսկ կուլիսներում Ալեն Սիմոնյանն ասում է, որ գերիներն իր համար այլևս չկան և նրանք դասալիքներ են, թեև՝ հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի օգնությամբ մարդկանցից էմոցիա խլողներից այլ բան չէր կարելի սպասել»:

«Պադավատապետության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը պադավատապատել է իրեն և իր շրջապատին, այդքան մեծ շարասյունով Երևանում ոչ մի ղեկավար չի շրջել»,- ընդգծեց Մանուկյանը:- Սաշիկի մասին բազմաթիվ պատումներով սրտից թույլ լսարանի մոտ միավորներ վաստակող Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ խոսում էր ձևական տենդերներից, իսկ հիմա չի խոսում, քանի որ այդ տենդերները հիմա շահում են միայն իր մերձավորները»,- ասաց Մանուկյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստների գործունեությանը, որոնք դարձել են պաշտոնյաներ և ցույց տվեց Ալեն Սիմոնյանի նկարը. «Պադավատապետության դեմ պայքարողները դարձան պադավատության ջատագովներ»:

Պատգամավորը միացրեց Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակվա «պադավատապետության» մասին ելույթի ձայնագրությունը, որտեղ նա քննադատում է նախկին իշխանություններին:

Արեգնազ Մանուկյանը կոչ արեց, որ իր ելույթից հետո ով ցանկություն ունի թող «ցըմփ անի»:

Իշխանական պատգամավորները տեղից աղմկեցին:

«Խոհանոցային խոսակցությունները դադարեցրեք էլի»,- բարկացավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: