Փոփոխություններ՝ 2022 թ. պետբյուջեի նախագծում. փոխվել են եկամուտները, ծախսերն ու դեֆիցիտի չափը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:59
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնում է 2022 թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը:

Նա հայտնեց, որ վերջնական նախագծի պետական բյուջեի մասին օրենքի հատվածում եկամուտների մասով նախատեսում է 1 տրիլիոն 947,8 միլիարդ դրամ եկամուտներ, բյուջեի ծախսերը կազմում են 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236,2 միլիարդ դրամ:

«Բացի նշված ծախսերը՝ 2022 թ. պետական բյուջեի առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 միլիարդ 556 միլոն դրամ ընդհանուր արժեքով լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե բյուջեի եկամուտները գերազանցեն նախագծով սահմանված չափը կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասն իրականացվեն սահմանվածից որոշակի պակաս արժեքով»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի ներկայացմամբ՝ երեք շաբաթ առաջ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծն ԱԺ-ում ներկայացնելուց հետո  նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում փոփոխություններ եղել են մի քանի պատճառով։

«Առաջինը օրենքով սահմանված արտարժութային ծախսերի, եկամուտների և ֆինանսավորման աղբյուրների դրամային մեծության վերահաշվարկումն է այս տարվա նոյեմբերի 1-ի փոխարժեքով: Ընդհանուր առմամբ, բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 միլիարդ 548,3 միլիոն դրամ, որից հարկային եկամուտներն ավելացել են  82,8 միլիոն դրամով՝ պայմանավորված վարկային նոր ծրագրերի ծավալին համապատասխան  հաշվարկված լրացուցիչ հարկային եկամուտներով: Այլ եկամուտները նվազել են 42,8 միլիոն դրամով՝ պայմանավորված փոխարժեքային  վերահաշվարկով: Պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1 միլիարդ 508,4 միլիոն դրամով, ինչը ձևավորվել է մի կողմից փոխարժեքային վերահաշվարկների, մյուս կողմից Եվրոպական միության դրաշնորհային աջակցության ավելացման արդյունքում»,- նշեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ փոփոխությունների արդյունքում պետական բյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 միլիարդ 187,9 միլիոն դրամով:

Մանրամասները՝ տեսանյութում: