Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուսլան Ասլիկյանը պարտվեց աշխարհի առաջնությունում իր մեկնարկային մենամարտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 54 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Ռուսլան Ասլիկյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Սեգունդո Ռիվասի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 0:5 հաշվով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Նարեկ Մանասյանը և …

