Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «Հանրային ձայն» կուսակցության համանախագահների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, երկու անձ ձերբակալվել է։

