Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն տարին ամփոփող մամուլի ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ TRT Haber-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները Հայաստանի համար «անկեղծության թեստ» են։ «Սիրելի Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը գտնվում է հնարավորինս բարձր մակարդակի վրա։ Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ սերտ համագործակցմամբ։ …

