Լավրովը պետք է հասկանա՝ ՀՀ-ն առաջնորդվում է իր պետական շահով․ արձագանք ՔՊ-ից՝ «ռուսներին քշելու» տեղեկությունների վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը

Արևմտյան պետությունները, հատկապես՝ ԱՄՆ-ը, հայերին ազդակներ է ուղարկում՝ «քշեք ռուսներին, մենք կօգնենք ապահովել ձեր անվտանգությունը»։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին այսպիսի ուշագրավ հայտարարություն է արել հեռուստահարցազրույցում։

«Ես տեղյակ եմ, մենք ունենք նման տեղեկատվություն, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները հայերին ազդակներ են ուղարկում՝ եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, և սահմանապահներին քշեք, և ռազմակայանը հանեք, մենք կօգնենք ապահովել ձեր անվտանգությունը»,- ասել է Լավրովը։

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Լավրովի հայտարարություններին։ Ուշագրավ է, որ այն հնչում է Մոսկվայում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն արդեն ՌԴ մայրաքաղաքում է․ արդյո՞ք այս հարցը կքննարկվի երկկողմ հանդիպման ժամանակ, պարզ չէ։

Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավոր Արմեն Խաչատրյանը չի հերքում, որ Վաշինգտոնից նման ազդակներ եղել են, սակայն նա հրաժարվեց բացահայտել, թե ինչ մակարդակով են այդ ուղերձները հղվել։

Իշխանական պատգամավորն ասում է՝ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն չպետք է հանուն իր պետական շահի չհամագործակցի միջազգային այլ գործընկերների հետ։

Հայաստանում ռուսական ռազմաբազա տեղակայելու պայմանագիրը կնքվել է 1992 թվականին, 1997-ին ստորագրված ևս մեկ պայմանագրով էլ նախատեսում է կողմերից մեկի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում համագործակցություն և օգնություն։ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հայ հանրությունն ականատես եղավ, թե ինչպես են ռուս սահմանապահները լքում իրենց վստահված դիրքերը։ Նման տեսարանի ականատես եղանք նաև այս տարի՝ Տեղ գյուղի դիրքերի ուղղությամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ռուս սահմանապահների՝ հենակետերը լքելու մասին հարցը լսելով՝ հեռացավ։ Մինչ այս, սակայն, դաշնակցական պատգամավորն անդրադարձավ Լավրովի հայտարարությանը, թե ռուսներին ՀՀ-ից հեռացնելու քննարկում է եղել։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները ՌԴ-ի հետ հարաբերություններն օր օրի վատթարացնում են։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո ռուսական կողմն անարձագանք է թողել ադրբեջանական ռազմական սադրանքները հայկական դիրքերի ու քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, որոնք եղել են զոհերի և տարածքային կորուստների պատճառ։ Մոսկվան առ այսօր քաղաքական գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան