Պատերազմ է լինելու, եթե ՀՀ-ն իր շահը զիջի Ադրբեջանին՝ ԼՂ-ն նրա մաս ճանաչի․ չե՛ք ազատվի մարտահրավերից․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր արդեն Մոսկվա է մեկնել։ Մայիսի 19-ին Լավրովի միջնորդությամբ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում կլինի՝ խաղաղության պայմանագրի օրակարգով։

Փաշինյանը Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում վերահաստատել է՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա նույնիսկ մեկ քայլ առաջ է համարել կիրակի Բրյուսելում Երևանի ու Բաքվի միջև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պայմանավորվածությունը. «Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար ք/կմ տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազար ք/կմ տարածքը»:

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Սարո Սարոյանից հետաքրքրվեցինք՝ իր համար ուրվագծվո՞ւմ է ՀՀ իշխանության պատկերացրած կամ հնարավոր լուծումը, երբ ԼՂ-ն ճանաչված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, և երբ նրանք պատկերացնում են ԼՂ-ի իրավունքների և անվտանգության քննարկում միջազգային ձևաչափով՝ Բաքու-Ստեփանակերտ հարթությունում։

«Ադրբեջանի հետ «լեզու գտնելն» այսօր նշանակում է՝ ԼՂ-ին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը։ Ադրբեջանի հետ ԼՂ-ի ինտեգրացիան նշանակում է՝ Ադրբեջանի վարչական միավորների ընդունում, պաշտպանության բանակի լուծարում, ինչն իր հերթին կնշանակի՝ հայկական գործոնի վերացում։ ՀՀ իշխանությունն ուզում է ագրեսիվ անվտանգային միջավայրից դուրս գալ, ինչի գինը փորձում է գտնել՝ ԼՂ-ն տեսնելով Ադրբեջանի կազմում։ ՀՀ իշխանությանը թվում է՝ մարտահրավերներից կազատվեն այդպես, բայց դա հնարավոր չէ։ Դրան հաջորդելու է 1988-94 թվականների սցենարը, երբ ՀՀ իշխանությունն այն ժամանակ էլ ցանկացել է ձերբազատվել Արցախից, որ ՀՀ-ն զարգացման ճանապարհ գտնի տարածաշրջանում, բայց ստացել է պատերազմ, որը հայությունը ստիպված է եղել կրել իր ուսերին, հիմա էլ է նույնը տեղի ունենալու»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան