Գերմանիայի արտգործնախարարը Բեռլին է վերադարձել 17 ժամ ուշացումով՝ օդանավի անսարքության պատճառով
Քաղաքականություն
18.05.2023 | 22:11Ինքնաթիռը, որում եղել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հինգշաբթի Բեռլինում վայրէջք է կատարել 17 ժամ ուշացումով։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Նախարարը պետք է Կատարից թռչեր դեռևս չորեքշաբթի, սակայն նրա ինքնաթիռն ուշացումով է թռել՝ շասիի վնասման պատճառով։ Պահեստամասերը ստիպված են եղել հասցնել Գերմանիայից, ինչի հետևանքով էլ Բերբոքը ստիպված է եղել զգալիորեն փոփոխել իր աշխատանքային գրաֆիկը։
Սա վերջին երեք օրվա ընթացքում արդեն երկրորդ խափանումն է։ Առաջին կառավարական ինքնաթիռը փոխել էին երկուշաբթի, երբ նախարարը Սաուդյան Արաբիայում էր։
Reifenpanne an unserem #A321neo in Doha. Nachdem wir bei der Vorflugkontrolle einen defekten Reifen bemerkten, muss dieser ausgetauscht werden. Das kann aber nicht ein x-beliebiger Reifen von der Stange sein, da ansonsten ein Platzen des Reifens bei der Landung droht. Das… pic.twitter.com/XPlrXxXWWQ
— Team Luftwaffe (@Team_Luftwaffe) May 17, 2023
Տաթև Ֆռանգյան