ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետական բյուջեից մոտ 10 մլրդ դրամ հատկացնել Երևանում հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացմանը: Ինչպես հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարի գրեթե կեսը` 4.7 մլրդ դրամը, ծախսվելու է Երևանում 473 վերելակների փոխարինման համար։ Մնացած գումարով Նոր խարբերդ թաղամասում գազատարի և նոր կոյուղագծի է կառուցվելու, հանգստյան գոտիներ ու …

