ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային Abrams տանկերի համար սպառված ուրանով արկեր փոխանցել․ WSJ

Լուրեր

14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
14.08.2026 | 20:08
Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ
14.08.2026 | 19:52
Ռուսական համարներ չի եղել, Լատվիայի հյուպատոսի համարներն է եղել. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 19:40
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
14.08.2026 | 19:27
Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
14.08.2026 | 19:13
Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը հավաք կանցկացնի
14.08.2026 | 19:00
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է տնտեսական ճնշման ուժգնացմամբ
14.08.2026 | 18:55
ՀԷՑ-ի դիմումով բարձրանալու է հոսանքի գինը. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:47
Իսլամ Մախաչևը և Իան Հարին կշռվել են տիտղոսային մենամարտից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:40
Դատախազը ձեր հետևից գալու է, ձեր թեկնածությունն առաջադրելիս սա հաշվի առե՞լ եք. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:35
Գարեգին Բ Կաթողիկոսի գործով նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին
14.08.2026 | 18:24
Դավիդ Թավադյանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Բոլորը

ԱՄՆ նախագահի վարչակազմը կարող է հավանություն տալ ամերիկյան Abrams տանկերի համար ուկրաինական զինված ուժերին սպառված ուրանի արկերի մատակարարմանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը, փոխանցում է Meduza-ն։

Լրատվամիջոցի աղբյուրներից մեկն ասել է, որ մատակարարումների շուրջ քննարկումները մի քանի շաբաթ վարչակազմում շարունակվել են, սակայն հիմա դա սկսելու համար լուրջ խոչընդոտներ չկան։

ԱՄՆ-ի նպատակը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, մարտի դաշտում Ուկրաինային հնարավորինս մեծ հաջողությունների հասնելուն օգնելն է՝ դրանով իսկ Կիևին հնարավորություն տալով Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններ վարել ուժի դիրքերից:

Միաժամանակ, նշվում է, որ ԱՄՆ վարչակազմում կան տարաձայնություններ, թե կոնկրետ ինչպես պետք է աջակցել Ուկրաինայի զինված ուժերին։ ԱՄՆ պաշտոնյաները միակարծիք չեն Ուկրաինային կասետային զինամթերքի հնարավոր մատակարարման մասով։

Հավելենք, որ մարտին էլ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ Challenger-2 տանկերի հետ Ուկրաինա է ուղարկելու սպառված ուրանով զրահապատ արկեր։

Էմմա Չոբանյան