Վերանայվում է փախստականի կարգավիճակ ունեցողների և վերակառուցվող շենքերի նախկին բնակիչների ժամանակավոր կացարանի համար ֆինանսավորման կարգը և չափը․ ԱՀ պետնախարար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և այդ հարցով ինձ պարբերաբար ներկայացվող դիմումները, իմ կողմից տրվել էր բնակարանով չապահովված՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց և վթարակային շենքերից տեղափոխված բնակիչների բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով ֆինանսական աջակցության չափերը վերանայելու հանձնարարական․ ասել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«ԱՀ բնակարանային կոմիտեի կողմից երեկ ավարտին է հասցվել խնդրի լուծմանն ուղղված ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով շահառու ընտանիքներին տրվող ֆինանսական աջակցության չափը պայմանավորված է լինելու ընտանիքի անդամների թվով: Ըստ այդմ՝ առաջարկվել է 1 հոգուց բաղկացած ընտանիքի անդամին տրամադրել 60.000 դրամի չափով աջակցություն, 2-ի դեպքում՝ 80.000 դրամ, 3-ի դեպքում՝ 120.000 դրամ, 4-ի դեպքում՝ 140.000 դրամ, 5 և ավելիի դեպքում՝ 160.000 դրամ:

Կառավարության որոշումն ընդունվելուց հետո այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- գրել է Ներսիսյանը։