ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը և ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը քննարկել են գործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ջեյն Ջենսենին․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Արսեն Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավելել է, որ առանձին քրեական վարույթներով ԱՄՆ հյուպատոսարանի հետ տեղեկատվության փոխանակման նշանակալի փորձառություն է կուտակվել, որը հիմնված է հանցագործության դեպքերի բացահայտման
հարցում առկա փոխըմբռնման վրա։

Պարոն Այվազյանը կարևոր է համարել հատկապես ԱՄՆ հյուպատոսարանի հետ գործակցության խորացումը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական մեծ համայնքի առկայությունը, երկու երկրների քաղաքացիների ակտիվ տեղաշարժերը և դրանցով պայմանավորված՝ հնարավոր հանցավոր դրսևորումների կանխման կամ բացահայտման անհրաժեշտությունը։

Տիկին Ջենսենը ևս ընդգծել է հատկապես ԱՄՆ հյուպատոսարան կեղծ փաստաթղթեր ներկայացվելու դեպքերին օպերատիվ արձագանքելու շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ավելի ինտենսիվ դարձնել ուղիղ հաղորդակցությունը՝ ելնելով առաջին հերթին Հյուպատոսարանի գործառույթներին առնչվող երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև՝ հանցավորության դեմ պայքարի կարևորությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող ԱՄՆ քաղաքացիների դատավարական իրավունքների պաշտպանությանը, ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հյուպատոսարանի միջև հաղորդակցության կառուցակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր։

Տիկին Ջենսենը շնորհակալություն է հայտնել Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող վարույթների առնձնահատկությունների, դատավարական ընթացակարգերի մասին տրված տեղեկատվության համար։