Բորելը մտագոհություն է հայտնել ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Արցախում ու Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ և՛ ԵՄ-ի, և՛ միջազգային հանրության կողմից ջանքեր են գործադրվել՝ Ադրբեջանին ուղղված դիմումներով։

Բորելը նշել է, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին։ Նա նաև մտահոգությունն է հայտնել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված։

«Կիսում եմ ձեր մտահոգությունները տուժած համայնքի հետ կապված, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը լուրջ է։ Մենք անցյալ երկու տարիներին նախաձեռնել ենք տարբեր ծրագրեր հոմանիտար օգոնւթյան համար։ 17 մլն եվրո է տրամադրվել, որը, իհարկե, խնդիրները չի լուծել»,- ասել է Բորելը՝ նշելով, որ տարբեր ծրագրեր են իրականացվել՝ լուծելու հրատապ հարցերը։

Նա նաև ասել է, որ ականազերծման աշխատանքներ նույնպես տարվում են, այդ թվում՝ Հայաստանի տարածքում։

Դիտարկմանը, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի հետ կապված որոշում է կայացրել, սակայն դրա  չկատարմանը որևէ պատժամիջոց չի հետևել ԵՄ-ի կողմից, Բորելը մեկնաբանություն չի հնչեցրել։

Էմմա Չոբանյան