Ամերիկյան SpaceX ընկերությունը կրկին մասնավոր առաքելություն է ուղարկել տիեզերք։ Axiom կոմերցիոն ծրագրի շրջանակում Falcon 9 հրթիռը Crew Dragon մարդատար տիեզերանավով արձակվել է Միջազգային տիեզերակայան մայիսի 21-ի երեկոյան։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SpaceX-ը։ Տիեզերանավը ղեկավարում է NASA-ի նախկին տիեզերագնաց և Միջազգային տիեզերակայանի առաջին կին հրամանատար Փեգի Ուիթսոնը, օդաչուն ձեռնարկատեր Ջոն Շոֆներն է, …

