Ալիևը ոստիկանության զորքերով ճնշել է սեփական հանքերի դեմ գյուղաբնակների բողոքի ակցիան` ծեծի ենթարկելով նրանց

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ադրբեջանում Գադաբեյի շրջանի Սոյուդլի գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ կապված ոսկու արդյունահանման ձեռնարկության գործունեության արդյունքում ջրամբարների առաջացման հետ։ Ցուցարարների խոսքով՝ ջրամբարներում թունավոր նյութեր են կուտակվում, որոնք վնասում են և՛ իրենց, և՛ բնությանը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իշխանությունները ոստիկանության զորքեր են ուղարկել բողոքավորների ակցիան ճնշելու։ Նշվում է, որ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, մի շարք ցուցարարներ էլ ծեծի են ենթարկվել։ Համացանցում տարածվել են հարձակման ու ծեծի կադրերը։

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, թե Սոյուդլի գյուղի մի խումբ բնակիչներ «ապօրինի միջամտել են արհեստական ​​ջրամբարի կառուցմանը»։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Հավելենք, որ նշյալ ոսկու հանքերն ու արդյունահանող ընկերությունը պատկանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին։

Էմմա Չոբանյան